«Չելսին» պայմանագիր է կնքել «Էվերթոնի» 17-ամյա պաշտպան Իշ Սեմուելս-Սմիթի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, տրանսֆերի գումարը կազմել է 4 միլիոն ֆունտ ստերլինգ։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղում էր մերսիսայդցիների երիտասարդական թիմում՝ կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքերում։
«Ինձ համար սա շոկ էր, քանի որ ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, բայց ես շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Նման մեծ ակումբ գալը լավ փորձ կլինի։
Սա նոր մարտահրավեր կլինի, քանի որ այստեղ են լավագույն խաղացողները, այնպես որ ես պետք է արագ հարմարվեմ»,- ասել է թիմի նորեկը։
Նախորդ մրցաշրջանում Սեմուելս-Սմիթը 15 հանդիպում է անցկացրել «Էվերթոնի» մինչև 21 տարեկանների կազմում:























































