«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը պատմել է «Չելսիից» հեռանալու պատճառների մասին։
«Մի քանի ամիս առաջ ես հասկացա, որ չեմ մտնում «Չելսիի» ծրագրերի մեջ: Երբ ես «Մանչեսթեր Յունայթեդին» միանալու տարբերակ ունեի , անմիջապես համաձայնեցի։ Այս ակումբում խաղացել են բազմաթիվ լեգենդար խաղացողներ։ Ես ցանկանում էի լինել այս թիմի մի մասը»,- Մաունթի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Հաղորդվում էր, որ 24-ամյա անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի ավելի քան 60 միլիոն եվրո։
Մաունթը «Չելսիի» շրջանավարտ է և թիմում է 2005 թվականից: Ընդհանուր առմամբ Կապույտների առաջին թիմի կազմում Մաունթն անցկացրած 197 խաղում դարձել է 33 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջեւ համաձայնագրի ժամկետն ավարտվել է 2024 թվականի ամռանը։ Ընդհանուր առմամբ, Մաունթը Չելսիի հետ նվաճեց երեք գավաթ՝ Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը: Սա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին տրանսֆերն է ամառային տրանսֆերային պատուհանում։























































