ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան — Խորվաթիա խաղի բոլոր տոմսերը սպառված են։
«Հայաստան-Խորվաթիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են։
Շնորհակալ ենք մեր երկրպագուներին ցուցաբերած աննախադեպ ակտիվության համար»,- գրված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստան — Խորվաթիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։