Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է «Լիլի» հարձակվող Տիմոթի Վեայի հետ պայմանագիր կնքելու մասին:
Տրանսֆերի գումարն ու 23-ամյա ամերիկացու հետ պայմանագրի ժամկետը չի նշվում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան ակումբը տրանսֆերի համար կվճարի 12 միլիոն եվրո և երկարաժամկետ պայմանագիր կկնքի ֆուտբոլիստի հետ։
Վեան ֆրանսիական ակումբում հանդես է եկել 2019 թվականի հուլիսից։
Թիմոթի Վեան «Մոնակոյի», ՊՍԺ-ի, «Միլանի» և Լիբերիայի հավաքականի նախկին հարձակվող, իսկ այժմ նաև Լիբերիայի նախագահ Ջորջ Վեայի որդին է։ Նա պատմության մեջ միակ աֆրիկացի ֆուտբոլիստն է, ով նվաճել է «Ոսկե գնդակը»:
























































