Ազգերի լիգայի մրցաշարի 3-րդ տեղի համար պայքարում Իտալիայի հավաքականը մրցում էր Նիդերլանդների հետ և 3-2 հաշվով հաղթանակ տարավ։
Խաղի 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց իտալացիների ֆուտբոլիստ Դիմարկոն, իսկ 20-րդ րոպեին Ֆրատեսին կրկնապատկեց այն։
68-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը կրճատեց Բերգվինը, բայց 5 րոպե անց Կյեզան հաշիվը դարձրեց 1-3։ 82-ին VAR-ով չեղարկվեց Վեգորստի խփած գնդակը, բայց խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին Վիյնալդումը ևս մեկ անգամ կրճատեց հաշիվը։
Խաղն այսպես էլ ավարտվեց և իտալացիները դարձան մրցաշարի 3-րդ մրցանակակիր։
























































