Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին։ Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։ Մանրամասներն՝ այստեղ։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն իր կարծիքը հայտնեց այսօրվա խաղի վերաբերյալ․
«Զարմացած չեմ խաղի արդյունքից։ Երեք օրից հանդիպում ունենք Լատվիայի հավաքականի հետ, եթե այսօր տոնենք հաղթանակը, իսկ հետո անհաջող խաղանք Լատվիայի հետ, այս հաղթանակը որևէ արժեք չի ունենա։
Ռանոսն ունի հիանալի մարդկային հատկանիշներ։ Նա կարգապահ է և հույս ունեմ, որ առաջիկայում էլ նա կկարողանա առաջընթաց գրանցել»,- ասաց Պետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Հետխաղյա մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ՀՖՖ-ի տեսանյութում․