Լա Պլատայում (Արգենտինա) կայացել է ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության Ուրուգվայ — Իտալիա եզրափակիչը։
Հանդիպումն ավարտվել է Ուրուգվայի հավաքականի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ 86-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Լուչիանո Ռոդրիգեսը։
Ուրուգվայի ազգային հավաքականի համար սա առաջին հաղթանակն է մրցաշարում։ Նախկինում հարավամերիկյան թիմը երկու անգամ պարտվել էր եզրափակիչում՝ 1997 և 2013 թվականներին։
Կայացավ նաև ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը, որում Իսրայելի (Մ20) հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Հարավային Կորեային (Մ20):
























































