Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ռոլան Գարոսի եզրափակիչում հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին։
Մրցակիցները կորտում անցկացրել են 3 ժամ 16 րոպե։ Հանդիպումն ավարտվել է սերբ մարզիկի հաղթանակով 3 սեթում՝ 7:6 (7:1), 6:3, 7:5 հաշվով։
Նովակի համար «Մեծ սաղավարտի» այս տիտղոսը 23-րդն էր կարիերայում։
Ռոլան Գարոս. Տղամարդիկ. Եզրափակիչ
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 7:6 (7:1), 6:3, 7:5