Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումների հիմնադրամը (PIF), որին պատկանում է անգլիական «Նյուքասլը», հայտարարել է Սաուդյան Արաբիայի առաջնության չորս թոփ ակումբների ձեռքբերման մասին։
Հիմնադրամը դարձել է «Ալ-Իթիհադ», «Ալ-Ահլի», «Ալ-Նասր» և «Ալ-Հիլալ» ակումբների գլխավոր համասեփականատերը: Դրանցից յուրաքանչյուրում PIF-ի մասնաբաժինը կազմում է 75%:
Այս մրցաշրջանում «Ալ-Իթիհադը» դարձավ Սաուդյան Արաբիայի չեմպիոն։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են «Ալ-Նասրը» և «Ալ-Հիլալը»:
Հիշեցնենք, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է գալիս «Ալ-Նասրում»: Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման շուտով կտեղափոխվի «Ալ-Իթիհադ», իսկ ՊՍԺ-ի խաղացող Լիոնել Մեսսին կմիանա «Ալ-Հիլալին»։
























































