Իտալական Ա Սերիայի 38-րդ տուրում «Վերոնան», որը հյուրընկալվել էր «Միլանին», և «Սպեցիան», որն արտագնա խաղում մրցում էր «Ռոմայի» հետ, պայքարում էին Ա Սերիայում տեղը պահպանելու համար։
Այս տուրից առաջ 2 թիմերն էլ հավասար միավորներ ունեին (31)․ «Սպեցիան»՝ 17-րդն էր, «Վերոնան»՝ 18-րդը։
Ըստ կանոնակարգի՝ այս մրցաշրջանում չեմպիոնության և Ա Սերիայում տեղը պահպանելու համար 1-ին և 2-րդ, կամ 17-րդ և 18-րդ տեղում գտնվող թիմերի միավորների հավասարության դեպքում անցկացվելու է փլեյ-օֆֆի հանդիպում։
«Վերոնան» 1։3 հաշվով զիջեց «Միլանին», իսկ «Սպեցիան», խաղավերջում մնալով 10 հոգով, 1։2 հաշվով պարտվեց «Ռոմային»։
Արդյունքում՝ այս թիմերը փլեյ-օֆֆի խաղում կվիճարկեն Ա Սերիայում մնալու ուղեգիրը։
Օրվա մյուս խաղում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով հաղթեց «Ուդինեզեին», իսկ «Ատալանտան»՝ 5։2 հաշվով առավելության հասավ «Մոնցայի» նկատմամբ։
«Ատալանտան» 64 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը։ «Ռոման» 63-րդ միավորով 6-րդն է։ Այս թիմերը կմասնակցեն Եվրոպա լիգայի խաղարկությանը։ «Յուվենտուսը», որը մրցաշրջանն ավարտեց 7-րդ տեղում կխաղա Կոնֆերենցիաների լիգայում։
























































