Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Աթլետիկի» հետ Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի խաղում՝ 1-1։
Հանդիպման 49-րդ րոպեին հաշիվը բացել է հյուրերի կիսապաշտպան Օհիան Սանչետը։ Սերուցքայինների հարձակվող Կարիմ Բենզեման 72-րդ րոպեին 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը։
Բենզեմայի համար այս հանդիպումը վերջինն էր «Ռեալի» կազմում։ 35-ամյա ֆրանսիացին կլքի մադրիդյան ակումբը։
Մադրիդի «Ռեալը» (78 միավոր) զբաղեցրել է երկրորդ տեղը Իսպանիայի առաջնությունում։ «Աթլետիկը» (51) զբաղեցրել է ութերորդ տեղը:
























































