Մեկնարկել է երիտասարդական Աշխարհի առաջնության խմբային փուլը։ Առաջին տուրում կայացավ Արգենտինա — Ուզբեկստան հանդիպումը։
A խմբի հանդիպումն ավարտվեց մրցաշարի տանտերերի՝ արգենտինացիների հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Արգենտինացիների կազմում գոլերի հեղինակ դարձան Ալեխո Վելիսն ու Վալենտին Կարբոնին: Ուզբեկստանի միակ գոլը խփեց Մահմուդջոն Մախամաջոնովը։
Խմբի մյուս խաղում Նոր Զելանդիան 1-0 հաշվով հաղթեց Գվատեմալային։
B խմբում Սլովակիան 4-0 հաշվով հաղթեց Ֆիջիին, իսկ ԱՄՆ հավաքականը՝ 1-0 հաշվով Էկվադորին։
























































