«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան յուրօրինակ կերպով է փորձել օգնել իր խաղացողներին ազատվել սթրեսից: Մասնագետը մարզաբազա է ժամանել շան հետ։
Լաբրադորը, ըստ մարզչի, պետք է օգնի խաղացողներին հաղթահարել իրենց խնդիրները։ Ֆուտբոլիստները պատրաստվում են «Նոթինգհեմի» հետ հանդիպմանը:
«Այս շունը մեզ հետ նույն նավակում է։ Նա փոխում է տրամադրությունը։ Ֆուտբոլիստներն անհավանական արձագանքներ ունեցան։ Դուք հասնում եք մարզաբազա, և նա արդեն այստեղ է։ Էներգիայի նոր լիցքեր ստացանք, դա այնքան հրաշալի էր: Այսպիսի բաները չափազանց կարևոր են»,- մարզչի խոսքերն է մեջբերում Football.London-ը:
Նախորդ տուրում «Արսենալը» խոշոր հաշվով պարտություն էր կրել «Բրայթոնից» (0-3): Ակումբը գրեթե կորցրել է առաջնությունում չեմպիոնական տիտղոսը նվաճելու իր հնարավորությունները:
























































