Պաշտպան Ֆիլ Ջոնսը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագրի ժամկետը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2011 թվականին «Բլեքբերն Ռովերսից»: Նա Անգլիայի չեմպիոն է, թիմը տիտղոսը նվաճել է 2012/2013 մրցաշրջանում։
31-ամյա Ջոնսը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 229 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։
























































