«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը կարող է նոր պայմանագրի առաջարկ ստանալ բարելավված պայմաններով, ասել է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունիանցիների ղեկավարությունն արդեն նոր պայմանագիրն է քննարկում 25-ամյա արգենտինացու հետ, սակայն պաշտոնական առաջարկ դեռ չի եղել։
Մարտինեսը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել անցած ամառ՝ «Այաքսից»: Պաշտպանը թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։
























































