«Միլանի» ղեկավարությունը ներկայումս առարկայական բանակցություններ է վարում «Չելսիի» հետ՝ կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։
Աղբյուրի համաձայն՝ անգլիացի կիսապաշտպանը առաջնային տարբերակ է իտալական ակումբի համար։ Ինքը՝ խաղացողը, դեմ չէ տեղափոխվել «Միլան»։ Նշվում է, որ բանակցություններն ընթանում են դրական հունով։
Լոֆտուս-Չիկը «Չելսիի» կազմում այս մրցաշրջանում 30 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։
Ավելի վաղ «Լիդսը» հայտնել էր ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին:
























































