«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է միջազգային ֆուտբոլ վերադառնալու մասին։
«Մի քանի օր առաջ ես մեծ պատիվ ունեցա հանդիպելու իմ երկրի նախագահի հետ և միևնույն ժամանակ կարողացա լսել այն իմաստուն խոսքերը, որոնք նա փոխանցեց ինձ որպես հայր իր որդու հետ զրուցելիս։
Դրանից հետո ես որոշեցի հերթական անգամ հանդես գալ իմ երկրի ազգային հավաքականում։ Մարզիչ Պատրիս Նևի հետ մենք, իհարկե, քննարկել ենք ամեն ինչ։ Մի անգամ հովհազ, միշտ՝ հովհազ»,- գրել է Օբամեյանգը սոցցանցում։
Անցյալ շաբաթ հաղորդվում էր, որ Գաբոնի նախագահ Ալի բեն Բոնգո Օնդիմբան հանդիպել է «Չելսիի» հարձակվողին և համոզել է խաղացողին վերադառնալ ազգային թիմ։
























































