Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Լեսթերին»։
Առաջին կեսում հյուրերից դուբլի հեղինակ դարձավ Կյորտիս Ջոնսը։
71-րդ րոպեին մերսիսայդյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։
Մոհամեդ Սալահն այս խաղում դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ։
«Լիվերպուլը» 36 խաղից հետո 65 միավորով 5-րդ տեղում է և 1 միավորով է զիջում «Նյուքասլին» ու «Մանչեսթեր Յունայթեդին», որոնք 35-ական խաղ են անցկացրել։
«Լեսթերը» 30 միավորով 19-րդ տեղում է։
























































