«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտը վիրահատությունից հետո վերադարձել է հիմնական խմբի հետ մարզումներին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին անգլիացի կիսապաշտպանը ստիպված եղավ համաձայնվել վիրահատական միջամտության՝ ոսկորի վնասվածքից հետո։
Լոնդոնցիների մարզիչ Ֆրենկ Լեմպարդը վերջերս տված հարցազրույցում հույս էր հայտնել, որ Մաունտը կմասնակցի Անգլիայի առաջնության մնացած երեք հանդիպումներից առնվազն երկուսին։
24-ամյա անգլիացին այս մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի կնքման շուրջ։
























































