Նիդեռլանդների հավաքականը հրապարակել է Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի համար թիմի նախնական կազմը։
Թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հավաքական է հրավիրել 28 խաղացողի։
Ազգերի լիգայի եզրափակիչ փուլն այս տարի կանցկացվի Նիդեռլանդներում՝ հունիսի կեսերին։ 1/2 եզրափակչի փուլում կկայանան Խորվաթիա — Նիդեռլանդներ (հունիսի 14) և Իսպանիա-Իտալիա (հունիսի 15) հանդիպումները:
3-րդ տեղի համար հանդիպումը և եզրափակիչը կկայանան հունիսի 18-ին։

























































