Ուգո Լյորիսը կլքի «Տոտենհեմը» ակումբում 11 տարի անցկացնելուց հետո։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը՝ դարպասապահը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ լոնդոնյան ակումբից։ Նրա պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը, սակայն ակումբը Լյորիսին թույլ կտա դիտարկել կարիերան շարունակելու հնարավոր տարբերակները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուգոն հոգեպես հյուծվել է 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո։ Անտոնիո Կոնտեն, որն այն ժամանակ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչն էր, Լյորիսին խնդրեց վերադառնալ մարզումներին դեկտեմբերի 24-ին՝ 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիայից կրած պարտությունից ընդամենը վեց օր անց:
Նշվում է, որ Լյորիսը մտադիր չէ ավարտել կարիերան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 36-ամյա դարպասապահը առաջարկ է ստացել սաուդյան ակումբից՝ աշխատավարձի 3 անգամ բարձրացմամբ։ «Տոտենհեմում» նա շաբաթական մոտ 100 հազար ֆունտ է ստանում:
Մայիսի սկզբին ստացած վնասվածքի պատճառով Լյորիսը բացակայելու է մինչև մրցաշրջանի ավարտը։
























































