Հունիսին, ամենայն հավանականությամբ, գլխավորելով «Չելսին»՝ Մաուրիսիո Պոչետինոն մտադիր է աշխատել տրանսֆերային շուկայում և ուժեղացնել թիմը իր տեսլականի համաձայն, տեղեկացնում է Daily Mail-ը։
Պոչետինոյի տրանսֆերային ցուցակը ներառում է մի քանի ֆուտբոլիստի՝ հարձակվողի, կիսապաշտպանի և դարպասապահի:
Արգենտինացի մարզիչը հետաքրքրված է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսով, իսկ թիմի նոր դարպասապահը կարող է դառնալ «Աստոն Վիլայի» ֆուտբոլիստ Էմիլիանո Մարտինեսը:
Իսկ ահա կիսապաշտպանությունում հիմնական թեկնածուներն են Դեկլան Ռայսը և Ալեքսիս ՄաքԱլիստերը։ Վերջինիս համար տրանսֆերային մրցավազքում ֆավորիտը «Լիվերպուլն» է։
Հայտնի է նաև, որ Պոչետինոն ցանկանում է համոզել Մեյսոն Մաունթին մնալ թիմում։ Հնարավոր է՝ Պոչետինոն «Ինտերում» վարձավճարով հանդես եկող Ռոմելու Լուկակուին ևս համոզի մնալ լոնդոնյան թիմում՝ Լաուտարոյի հետ հարձակվողական դուետ կազմելու համար։
























































