«Չելսին» շուտով կձևակերպի պայմանագիրը Մաուրիսիո Պոչետինոյի հետ և պաշտոնապես կհայտարարի գլխավոր մարզչի պաշտոնում նրա նշանակման մասին։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ մարզիչն այս շաբաթ կմեկնի Լոնդոն՝ պայմանագիր կնքելու «Չելսիի» հետ։ Սպասվում է, որ պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի երեք տարով։
Փաստաթղթերի ստորագրումից հետո Պոչետինոն ակումբի ղեկավարության հետ կսկսի քննարկել տրանսֆերային ծրագրերը։ «Չելսին» այս ամառ անպայման ձեռք կբերի նվազագույնը մեկական հարձակվողի ու կիսապաշտպանի։
«Չելսին» ԱՊԼ-ում 35 խաղից հետո 43 միավորով 11-րդն է։
























































