Անգլիայի հավաքականի և «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը կողմնորոշվել է իր ապագայի հարցում: Լրագրող Բեն Ջեյքոբսի կարծիքով՝ կիսապաշտպանը հակված է կարիերան շարունակելու «Նյուքասլում»։
Էդի Հաուի թիմը վաղուց հետաքրքրություն են ցուցաբերում Մեդիսոնի նկատմամբ: Գործարքը կարող է ավարտվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հնարավոր տրանսֆերի գումարը գնահատվում է 55 մլն եվրո։ Նրա պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
Կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով տասը գոլի (մեկը 11 մետրանոցից) և 9 գոլային փոխանցման հեղինակ:
























































