Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել է «Բրայթոն ընդ Հով Ալբիոնին» և 0։2 հաշվով պարտություն կրել։
Հանդիպման 51-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «Բրայթոնի» երիտասարդ հարձակվող Խուլիո Էնսիսոն, իսկ հիմնական ժամանակի ավարտից չորս րոպե առաջ «Բրայթոնի» խաղացող Դենիզ Ունդավը մեծացրել է իր թիմի առավելությունը, իսկ 90+6-րդ րոպեին Պերվիս Էստուպինյանը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը։
«Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանի երկրորդ տեղում է։ Թիմը 36 խաղից հետո վաստակել է 81 միավոր։ «Բրայթոնը» 34 խաղից հետո 58 միավորով ութերորդն է։
«Մանչեսթեր Սիթին» առաջատարն է՝ 85 միավորով։
























































