Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։
Մանչեսթերյան թիմի կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան Էրլինգ Հոլանդն ու Իլկայ Գյունդողանը։
Երկրորդ կեսում գերմանացի կիսապաշտպանը ևս մեկ գոլ խփեց՝ դառնալով դուբլի հեղինակ։
«Մանչեսթեր Սիթին» 85 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































