«Մոնակոյի» նախկին կիսապաշտպան Բերնարդու Սիլվան, որը 2017 թվականից հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում», Լիգա 1-ը համեմատել է Պրեմիեր լիգայի հետ։
«Ինձ համար ավելի դժվար էր խաղալ Ֆրանսիայում, քան Անգլիայում: Լիգա 1-ում ֆիզիկապես ավելի պահանջկոտ ֆուտբոլ է. միգուցե դա նրանից է, որ «Մանչեսթեր Սիթիում» մենք ավելի շատ ենք տիրում գնդակին։ Բայց սկզբում ինձ համար հեշտ չէր, ես ստիպված էի վարժվել դրան»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում France Football-ը։
2017 թվականից Սիլվան «Սիթիի» կազմում անցկացրել է 301 հանդիպում՝ դառնալով 53 գոլի և 58 գոլային փոխանցման հեղինակ։
























































