Ջերմուկում շարունակվում է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շրջանային մրցաշարը։
3-րդ խաղափուլում հաղթանակներ տարան Ամին Տաբատաբայը և Նոդիրբեկ Յակուբոևը, համապատասխանաբար պարտության մատնելով Արթուր Դավթյանին և Ռոբերտ Հովհաննիսյանին:
Մյուս խաղատախտակներում գրանցվեց ոչ-ոքի՝
Հայկ Մարտիրոսյան — Անդրեյ Եսիպենկո
Սամուել Սեվիան — Ս.Լ. Նարայանան
Ֆրեդերիկ Սվանե — Թայ Դայ Վան Նգուեն
3-րդ խաղափուլից հետո մրցաշարը շարունակում է գլխավորել ԱՄՆ ներկայացնող Սամուել Սևյանը: