Նորվեգացի Մագնուս Կառլսենը շնորհավորել է չինացի Դին Լիրենին՝ աշխարհի չեմպիոնական թագը նվաճելու կապակցությամբ:
«Հավերժացրիր քո անունը: Շնորհավորո՛ւմ եմ Դին»,- գրել է նորվեգացին:
Հիշեցնենք, որ չինացի Դին Լիրենը շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Յան Նեպոմնյաշչիի հետ մրցում էր Կառլսենի փոխարեն, որը հրաժարվել էր մասնակցությունից: