«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն համաձայն է մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել «Արսենալ»։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
32-ամյա ֆրանսիացու պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է հունիսին։ Նշվում է, որ ակումբը ցանկանում է թարմացնել թիմի կազմն ու չի պատրաստվում երկարաձգել ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը։
«Արսենալը» Կանտեին առաջարկել է երկու տարվա պայմանագիր ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը գրեթե նույն աշխատավարձը կստանա, ինչ «Չելսիում»։
























































