«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի մասին։
«Նա ֆանտաստիկ տաղանդ ունի։ Երիտասարդ խաղացողի համար այն, ինչին նա հասել է այս մրցաշրջանում, ուղղակի զարմանալի է: Այլ ակումբ տեղափոխվելը հեշտ չէ, բայց մարտահրավեր է, որը նրան կդարձնի ավելի լավը: Նա «Չելսիի» ապագան է»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ֆերնանդեսը «Չելսի» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2023 թվականի հունվարին: 22-ամյա արգենտինացու պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսը։
Կիսապաշտպանը «Չելսիի» կազմում անցկացրել է 15 հանդիպում և կատարել 2 արդյունավետ փոխանցում։
























































