Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին Աստանայում ընթացող շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղի 10-րդ պարտիայում ոչ-ոքի է խաղացել Դին Լիրենի հետ։
Պարտիան տևեց ավելի քան երեք ժամ և ավարտվեց 45-րդ քայլին։ Սա երրորդ անընդմեջ և հինգերորդ ոչ-ոքին է այս խաղում։
Ներկայումս մրցախաղում ընդհանուր հաշիվը Նեպոմնյաշչիի օգտին է՝ 5,5-4,5։
11-րդ պարտիան կկայանա երկուշաբթի՝ ապրիլի 24-ին, սպիտակ խաղաքարերով կխաղա Յան Նեպոմնյաշչին: