Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 3։0 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»։
«Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռիհադ Մահրեզը։ Ալժիրցի ֆուտբոլիստն առաջին կեսի վերջնամասում հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։
Երկրորդ կեսում «Ման․Սիթիի» կիսապաշտպանն աչքի ընկավ 61-րդ և 66-րդ րոպեներին։
Եզրափակիչում մանչեսթերյան ակումբը կմրցի «Բրայթոն» — «Մանչեսթեր Յունայթեդ» զույգի հաղթողի հետ։ Կիսաեզրափակիչի մյուս հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 23-ին։
























































