Լևոն Արոնյանը «Satty Zhuldyz» արագ շախմատի մրցաշարոմ 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրգաիսին, իսկ եռյակը եզրափակել է Ալեքսանդր Գրիշչուկը: