Իսպանացի մասնագետ Սերժի Մորերան այսուհետ կզբաղեցնի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմի Ֆիզիոթերապևտի պաշտոնը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախկինում մասնագետն աշխատել է իսպանական «Ժիրոնա» և «Կոստա Բրավա» ֆուտբոլային ակումբներում։
Ակումբը բարի գալուստ է մաղթել մասնագետին։