«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը պատմել է, թե ինչպես է մարզիչ Էրիկ տեն Հեգի հետ հեռախոսազրույցը օգնել իրեն Մանչեսթեր տեղափոխվելու որոշում կայացնել:
«Ի վերջո, ես մնացի «Բրենտֆորդում» մինչև ամառ, և պայմանագրի ժամկետն ավարտվում էր: Այսպիսով, ես կարող էի ազատ շփվել այլ ակումբների հետ: Ես կարող էի մնալ «Բրենտֆորդում», բայց ուզում էի այլ առաջարկներ դիտարկել:
Եվ հետո, իհարկե, հայտնվեց «Յունայթեդը»: Ես հեռախոսով խոսեցի Տեն Հագի հետ, իսկ հետո լրջորեն սկսեցի մտածել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին։ Բարեբախտաբար, մենք կարողացանք ամեն ինչ արագ կազմակերպել: Այնպես որ, ի վերջո, այստեղ գալը միանշանակ առանձնահատուկ էր»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում UTD Podcast-ը:
2022/23 մրցաշրջանում Էրիկսենը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ 31-ամյա դանիացու պայմանագիրը «Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
























































