«Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հետաձգված խաղի մասին (0-0).
«Մեզ համար հիասթափեցնող խաղ էր: Չեմ կարծում, որ դա մեր լավագույն ելույթն էր, սա խաղ էր, որը որակով չէր, համեմատած վերջին տարիների հետ, երբ խաղում էինք «Լիվերպուլի» հետ: Մենք նաև շատ ենք ցանկանում ենք հաղթել մեր տնային խաղերում, այնպես որ դա նույնպես հիասթափեցնող է:
Մենք ունեինք գոլ խփելու լավ հնարավորություններ, այդ թվում՝ ես, բայց չարեցինք: Եվս երկու գոլ մեզնից խլեց VAR համակարգը։ Միգուցե մեկ այլ օր նրանք մեր օգտին գործեն, և մենք երեք միավոր վաստակենք։
Իհարկե, ամենահաճելի զգացողությունը չէ տեսնել, թե ինչպես չի ստացվում գոլ խփել, բայց նման բաներ լինում են։ Ես ցանկանում եմ գոլ խփել, ինչպես բոլորը խաղադաշտում, բայց, ցավոք, չկարողացա դա անել, և դա հիասթափեցնող է»,- Հավերցի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:























































