Անգլիայում կայացան Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի հետաձգված հանդիպումները։ «Բրայթոնը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Բորնմուտին»։ Այդ խաղում գոլերը խփեցին Էվան Ֆերգյուսոնն ու Խուլիո Էնսիսոն։
«Աստոն Վիլան» հյուրընկալվելիս հաղթեց «Լեսթերին» 2-1 հաշվով, որը 6-րդ պարտությունը կրեց Պրեմիեր լիգայի վերջին 7 խաղերում։
«Լիդսը» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Նոթինգհեմ Ֆորեստի» նկատմամբ 2-1 հաշվով։
«Բրայթոնը» 46 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում, «Աստոն Վիլան»՝ 7-րդը (44 միավոր), «Լիդսը»՝ 13-րդը (29 միավոր), «Նոթինգհեմը»՝ 17-րդը (27 միավոր), «Բորնմուտը»՝ 18-րդը (27 միավոր), «Լեսթերը»՝ 19-րդը (25 միավոր)։























































