«Արսենալը» կարող է փոխանակել պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյին «Միլանի» ձախ պաշտպան Տեո Էրնանդեսի հետ:
Այս մասին հայտնում է իտալական Calciomercato-ն: Միաժամանակ նշվում է, որ «Արսենալը» պատրաստ է հավելյալ վճարել գործարքի համար։
Այնուամենայնիվ, նշվում է, որ «Միլանն» իր հերթին չի ցանկանում բաժանվել Էրնանդեսից։
Նշվում է նաև, որ «Արսենալը» գործարքի շրջանակում առաջարկել է պաշտպան Կիրան Տիրնիին, սակայն «Միլանը» անմիջապես հրաժարվել է այս տարբերակից։























































