«Լիվերպուլը» պատրաստվում է ամռանը ձեռք բերել «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիային, հայտնում է Football Insider-ը:
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները խոշոր փոփոխություններ են ծրագրում կիսապաշտպանության գծում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» ակտիվորեն աշխատում էր ֆուտբոլիստի տրանսֆերի վրա, ինչպես նաև 19-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Լիվերպուլյան թիմից ամռանը կհեռանան Նաբի Կեյտան և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը:























































