«Մանչեսթեր Յունայթեդի» և «Աբերդինի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեդալ կստանա 1982/1983 թվականներին ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթում հաղթելու համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Շոտլանդական «Աբերդինը» Ֆերգյուսոնի գլխավորությամբ հաղթել է Մադրիդի «Ռեալին» 1983 թվականի Եվրոպայի գավաթակիրների գավաթի եզրափակիչում։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ ավելացված ժամանակում շոտլանդական ակումբին հաղթանակ է պարգևել Ջոն Հյուիթը։ Մրցաշարում հաղթելու համար մեդալներ են շնորհվել մեկնարկային կազմի 11 խաղացողների, ինչպես նաև հինգ փոխարինողների։ Բայց ի պատիվ այդ հանդիպման 40-ամյակի՝ ՈՒԵՖԱ-ն որոշել է պարգևատրել «Աբերդինի» մարզչին։ Մեդալ կստանան նաև Ֆերիուսոնի օգնական Արչի Նոքսը և կիսապաշտպան Դուգի Բելը, որը բաց էր թողել եզրափակիչը վնասվածքի պատճառով։
Ընդհանուր առմամբ, Ֆերգյուսոնը մարզչական կարիերայի ընթացքում 49 տիտղոս է նվաճել։























































