«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Բրենդան Ռոջերսի հեռացումը «Լեսթերից» և Գրեհեմ Փոթերի հեռացումը «Չելսիից»՝ նրանց անվանելով ֆանտաստիկ մասնագետներ։ Գերմանացին նշել է նաև, որ միայն որոշ հանգամանքներ են իրեն պաշտպանում նույն ճակատագրից։
«Ռոջերսը և Փոթերը երկու ֆանտաստիկ մարզիչներ են, բայց ամեն ինչ կարող է սխալ ընթանալ, և այդժամ որոշում կայացնողները կարող են փոփոխություններ մտցնել: Կան որոշ հանգամանքներ, որոնց պատճառով, հավանաբար, ես ինքս դեռ նստած եմ այստեղ։
Հասկանում եմ, որ շարունակում եմ աշխատել այն ամենի շնորհիվ, ինչին հասել ենք անցյալում, բայց ոչ այս մրցաշրջանում։ Մի վախեցեք, ես այստեղ եմ բոլորին գոհացնելու համար: Լիովին համաձայն եմ, որ մրցաշրջանը լավ չի ընթանում, բայց մենք պետք է ամեն ինչ հասկանանք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում լրագրող Ջեյմս Փիրսը։























































