Իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Ըստ Fichajes-ի՝ մարզչի ծառայություններով հետաքրքրված է «Լեսթերը»։
Հիշեցնենք, որ Բրենդան Ռոջերսը երեկ լքեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ «Լեսթերն» այդքան էլ հաջող հանդես չի գալիս Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը։
Բենիտեսը Պրեմիեր լիգայում աշխատելու փորձ ունի. իսպանացի մարզիչը գլխավորել է Լոնդոնի «Չելսին», «Լիվերպուլը», «Նյուքասլը» և «Էվերտոնը»:
Հաջորդ հանդիպումը «Աղվեսները» սեփական հարկի տակ կանցկացնեն «Աստոն Վիլլայի» հետ: Հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ ապրիլի 4-ին։























































