Ապրիլի 2-ին «Չելսին» պաշտոնապես հայտարարեց գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին պաշտոնանկ անելու մասին։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն Յուլիան Նագելսմանն է, ով հեռացել է «Բավարիայից»։
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունն այժմ բանակցություններ է վարում գերմանացի մասնագետի հետ։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։
«Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնի ևս մեկ թեկնածու ՊՍԺ-ի և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է։























































