«Լիվերպուլը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերի ծառայություններով։
Այս տրանսֆերով հետաքրքրված է անձամբ լիվերպուլյան թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Մասնագետը ցանկանում է վերակառուցել թիմի կիսապաշտպանական գիծը։ Այս խաղացողը «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակներից է։ Լոնդոնցիները պատրաստ են վաճառել խաղացողին, դա նրանց կօգնի տեղավորվել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների մեջ։
Հայտնի է, որ Գալագերին հավակնում է ձեռք բերել նաև Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ։
























































