Միլանի «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ «Չելսիին», հայտնում է Daily Mail-ը:
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, «արիստոկրատների» ղեկավարությունը Օնանային գնելու համար պատրաստ է հատկացնել 40 մլն ֆունտ (45 մլն եվրո)։
Հիշեցնենք, որ Անդրեն իտալական թոփ-ակումբի շարքերը համալրել է անցած ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով՝ տեղափոխվելով Ամստերդամի «Այաքսից»: Նրա հետ կնքվել է երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Օնանան անցկացրել է 17 հանդիպում, որոնցում բաց է թողել 15 գնդակ։