Դարպասապահ Դավիդ դե Խեան մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի երկարաձգման առաջին առաջարկը, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը կշարունակի բանակցությունները՝ հուսալով, որ կհասնի դրական արդյունքի։
Իսպանացու գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին:
























































