Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Աարոն Ռեմսին, ով այժմ հանդես է գալիս ֆրանսիական «Նիցայում», կիսվել է «զինագործների» գլխավոր մարզիչ Միկելե Արտետայի մասին իր կարծիքով՝ ասելով, որ իսպանացի մասնագետն անհավանական աշխատանք է կատարել լոնդոնցիների հետ։
«Դուք տեսնում եք, որ նրա առաջնորդական որակներն ու պահվածքը անգերազանցելի են: Պարզ էր, որ նա մի օր մարզիչ է դառնալու։ Դա երևում էր նրա մտածելակերպից և խաղը կարդալուց։ Բացարձակապես անհավանական է այն, ինչ նա արեց «Արսենալի» հետ, ինչպես նաև այն, ինչին նրանք հասել են հիմա»,- Ռեմսիի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:
«Արսենալը» 28 խաղից հետո 69 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:
























































