«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է իռլանդացի հարձակվող Էվան Ֆերգյուսոնի ծառայություններով:
Երիտասարդ հարձակվողն այս մրցաշրջանում դարձել է «Բրայթոնի» հերթական բացահայտումներից մեկը: 18-ամյա հարձակվողին արդեն հաջողվել է աչքի ընկնել Պրեմիեր լիգայում։
«Մանչեսթեր Յունայթեդը» հատուկ սկաուտ է հատկացրել՝ ֆուտբոլիստի ելույթներին հետևելու համար։ Հնարավոր է, որ նրա տեղափոխությունը մանկունիանցիների ճամբար կայանա ամռանը։ Նշենք, որ ՄՅՈՒ-ն հետաքրքված է նաև «Բրայթոնի» ևս մեկ ֆուտբոլիստի՝ Կաորո Միտոմայի ծառայություններով։
Ֆերգյուսոնը տասը խաղում խփել է հինգ գոլ։ Բացի այդ, ֆուտբոլիստն արդեն խփել է իր առաջին գոլը Իռլանդիայի հավաքականի կազմում։
























































