«Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին դիտարկում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասների թեկնածությունը՝ Անտոնիո Կոնտեին փոխարինելու համար, հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ Կոնտեն մոտ ժամանակներս պետք է հեռանա անգլիական ակումբից։ Ակումբն արդեն կապ է հաստատել ավստրիացի մասնագետ Գլասների ներկայացուցիչների հետ՝ գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման համար։
Նախորդ մրցաշրջանում Գլասները Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ հաղթել է Եվրոպա լիգայի գավաթը և, ըստ լուրերի, տպավորել է «Տոտենհեմի» ղեկավարությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անտոնիո Կոնտեն այս շաբաթ կլքի իր պաշտոնը։ Նա «Տոտենհեմը» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։
28 տուրից հետո լոնդոնցիները Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 48 միավորով չորրորդն են:
























































